ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հանդիպում անվանի արվեստագետների հետ

Հանդիպում անվանի արվեստագետների հետ
22.10.2013 | 16:41

«Ճանապարհ դեպի քեզ» խորագրով երեկոների շրջանակում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ սիրված ու անվանի արվեստագետների, մշակութային գործիչների հետ: Կենտրոնի հանրային կապերի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանի փոխանցմամբ` հոկտեմբերի 25-ին «Մոսկվայի տան» կինոսրահում արվեստասեր հասարակությունը հնարավորութուն կունենա միաժամանակ տեսնելու Մարտին Վարդազարյանին, Լևոն Մալխասյանին, Ռուբեն Բաբայանին, Էլդա Գրինին և այլոց: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Հայաստանում ապրող այլազգի մտավորականներ, ովքեր աչքի են ընկնում հասարակական, մշակութային ակտիվ գործունեությամբ` Մարգարիտա Յախոնտովա, Յուրի Յակովենկո, Էթերի Ցոմայա և այլք:
Երեկոյի հյուրերը սիրով կպատասխանեն հանդիսատեսի հարցերին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ